Բաժիններ՝

Վահանգանձորցի բնակչուհին տունն այրվելուց հետո դստեր հետ հայտնվել է դրսում

asparez.am-ը գրում է. Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի բնակչուհի Գայանե Հարությունյանը մի քանի շաբաթ է՝ հիմնական բնակության վայր չունի: Փետրվարի 8-ին այրվել էր այն բնակարանը, որտեղ կինն ապրում էր աղջկա հետ: Դեպքի վայր ժամանած փրկարարներն ամեն ինչ արել էին, սակայն չէր հաջողվել տունը փրկել մոխրացումից:

-Հին տուն էր: Առավոտը վեր կացանք, վառարանը վառեցի, երեւի պեծը թռավ, կպավ: Ոնց կայինք, էդ շորերով դուրս ենք փախել: Ոչինչ չկարողացա հանեմ, ամբողջը մնաց մեջը,- արցունքն աչքերին՝ պատմում է կինը:

26 տարի առաջ Վահագնաձոր հարս գնացած Գայանեն 8 տարի առաջ է ամուսնալուծվել: Ասում է, որ ամուսինն իրեն ու երկու մանկահասակ աղջիկներին դուրս է վռնդել տնից: Դրսում հայտնված կնոջն օգնել են ծանոթներն ու բնակության համար ժամանակավորապես տրամադրել Վահանգնաձորի իրենց ազատ բնակարանը: Որոշ ժամակ առաջ մեծ աղջիկն ամուսնացել է:

-Մարդիկ լավություն արին, իրանց տունը տվին, որ ապրենք, էն էլ սենց եղավ: Մնացել ենք դռներին ես ու փոքրս,- ասում է Գայանեն:

Ընտանիքը եկամտի որեւէ աղբյուր չունի: Գայանեն չի աշխատում, ասում է՝ աշխատանք չկա: Ընտանեկան նպաստ կամ թոշակ եւս չեն ստանում: Առանց այն էլ դժվարությամբ գոյատեւող ընտանիքի առաջ այսօր օրվա կեցության խնդիրն է ծառացել: Ընտանիքը ժամանակավորապես ապաստանել է ամուսնու եղբոր տանը:

-Հիմա տեգորս տանն եմ մնում, բայց դե ինչքա՞ն, դա հույս չի,- ասում է Գայանեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս