Քաղաքացին ընկել է տանիքից և մահացել
Մարտի 8-ին, ժամը 16.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում քաղաքացին տանիքում ընկել է. անհրաժեշտ է փրկարարենրի օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացին Արամուս գյուղի Ամառանոցային 2-րդ փողոցի տներից մեկի տանիքին աշխատանքներ իրականացնելիս ընկել է պարսպն և մահացել:
Փրկարարները Մ. Ղ.-ի դին իջեցրել են տանիքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: