Բաժիններ՝

ՄԱԿ-ի խաղաղապահները մեղադրվում են սեքսուալ բռնությունների մեջ

2015թ. ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ առաջադրվել է սեքսուալ բռնությունների 69 մեղադրանք, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի զեկույցում:

Մեղադրանքների մեկ երրորդը վերաբերում է ՄԱԿ-ի խաղաղարարների առաքելությանը Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում:

Ընդ որում՝ ինչպես նշվում է զեկույցում, նման մեղադրանքների թիվը 2014թ. ավելի քիչ է եղել՝ 52: Զեկույցում նաև հաղորդվում է, որ մեղադրանքներ են առաջադրվել խաղաղապահ առաքելությունների զինծառայողների, միջազգային ոստիկանության ու կամավորների նկատմամբ՝ 10 տարբեր առաքելություններում:

ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտնում են, որ առաջին անգամ հրապարակվելու են այն երկրների անվանումները, որոնց խաղաղապահները մեղադրվում են սեքսուալ հանցագործությունների մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս