Բաժիններ՝

Մոսկվայում մուսուլմանները դրամահավաք են սկսել դայակի կողմից գլխատված աղջկա ընտանիքի համար

Մոսկվայի մուսուլմանների միությունը հայտարարել է դրամահավաքի մասին, որի նպատակն է օգնել ուզբեկ դայակի կողմից սպանված 4-ամյա աղջկա ծնողներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դրամահավաքը կանցկացվի մզկիթներում ու Մոսկվայի համայնքներում ուրբաթօրյա նամազի ժամանակ, որին մասնակցում են հազարավոր մուսուլմաններ: Գումարն այնուհետ կփոխանցվի սպանված աղջկա ընտանիքին:

Ինչպես հայտնում են գործակալությունները, մուսուլմանների հոգևոր կենտրոնն այդ ակցիան բնորոշում է որպես «մի ողջ ընտանիքի ողբերգության ու ռուս հասարակության խորապես ցնցված ոգու հոգևոր միասնության խորհրդանիշ»:

Միությունը նաև ափսոսանք է հայտնել, որ «մարդկային բարոյականության սահմաններից դուրս եկող» հանցագործությունը մատուցվում է որպես իսլամ դավանող մարդու արարք:
Հայտնի է, որ կինը՝ Գյուլչեխրա Բոբոկուլովան, առավոտյան գնացել է այն ընտանիքի տուն, որտեղ աշխատել է:

Սպասելով, որ ծնողներն իրենց ավագ երեխայի հետ հեռանան տանից, կինը դաժանորեն սպանել է քնած աղջկան, ապա հրդեհել է բնակարանն ու հեռացել՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ թաքցնելով երեխայի գլուխը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս