«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին բաց կթողնի 2 ամիս` ծնկի վնասվածքի պատճառով
Անգլիացին համալրել է Լուի Վան Գալի թիմի հիվանդանոցը:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Ուեյն Ռունին վնասվածք է ստացել չորեքշաբթի օրը և չի մեկնել Դանիա` Եվրոպայի լիգայի խաղին: Հարձակվողը ստացել է ծնկի վնասվածք, և վերականգնումը կտևի մոտ 2 ամիս:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման գծում հանդես են գալու Անտոնի Մարսիալը և Մեմֆիս Դեպայը: Վան Գալի ենթակայության տակ մաքուր հարձակվողներ մնացել են միայն Ուիլ Քինը (23 տարեկան), Ռեգան Պուլը (17 տարեկան), Ջո Ռայլին (19 տարեկան) և Ջեյմս Վեիրը (21 տարեկան):
Պատրաստեց Անի Գաբուզյանը