Մենք ցանկանում էինք զարմացնել «Նյուքասլին» խաղի առաջին րոպեներին. Գուս Հիդինգ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը կիսվել է Անգլիայի առաջնության «Նյուքասլի» հետ խաղի (5:1) տպավորություններով:
«Գոհ եմ թիմի խաղից: Մենք ցանկանում էինք զարմացնել մրցակցին խաղի առաջին րոպեներին: Բարեբախտաբար, դա մեզ մոտ ստացվեց:
Շատ ուրախ եմ, որ մեզ մոտ այս խաղում ամեն ինչ ստացվեց, և ոչ միայն հարձակման ժամանակ: Ֆուտբոլիստները պետք է լավ աշխատեն նաև պաշտպանությունում և մեզ մոտ այսօր դա էլ ստացվեց:
Թերին երկու օր ունի «ՊՍԺ»-ի հետ խաղից առաջ վերականգնվելու համար: Մեզ հարկավոր է քննարկել իրավիճակը, բայց ես կարծում եմ, որ դա բավարար ժամանակ չէ վերականգնվելու համար»,- ասել է Հիդինգը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը