Բաժիններ՝

France Football-ի ընթերցողները Բուֆֆոնին ճանաչել են պատմության մեջ լավագույն դարպասապահը

France Football ֆրանսիական ամսագիրը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում՝ պարզելու, թե ում են համարում լավագույն դարպասապահ ֆուտբոլի պատմության մեջ:

Առաջին տեղը գրավել է «Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը (44%):

Երկրորդը դարձել է Ֆրանսիայի հավաքականի նախկին դարպասապահ Ֆաբիեն Բարտեզը (17%), իսկ Լև Յաշինը (ԽՍՀՄ) և Օլիվեր Կանը (Գերմանիա)՝ հավաքելով ձայների 7-ական տոկոսը, կիսել են 3-րդ հորիզոնականը:

5-րդ հորիզոնականը կիսել են Իկեր Կասիլիասը (Իսպանիա) և Մանուել Նոյերը (Գերմանիա) – 6%:

7-րդ տեղը գրավել է Էդվին Վան Դեր Սարը (Հոլանդիա, 3%), իսկ 8-րդ տեղը կիսել են Դինո Ձոֆը (Իտալիա) և Պետեր Շմեյխելը (Դանիա) – 2%:

Ձայների մեկական տոկոս ստացել են Պետեր Չեխը, Զեպ Մայերը, Գորդոն Բնքսը, Պիտեր Շիլտոնը և Ռիկարդո Սամորան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս