ԱՄԷ-ում կհայտնվեն երջանկության ու կրոնի հանդուրժողականության նախարարներ
ԱՄԷ-ի կառավարությունում կհայտնվեն երկու նոր պաշտոններ՝ երջանկության մակարդակի ու կրոնի հանդուրժողականության նախարարներ: Այս մասին հայտնել է ԱՄԷ-ի վարչապետ, Դուբայի տիրակալ Մուհամմեդ Ալ-Մաքթումը:
Վարչապետը Էմիրությունների բնակիչներին տեղեկացրել է կառավարական կառույցների զանգվածային վերակազմավորման մասին, որը արդեն հավանության է արժանացել ԱՄԷ-ի նախագահի կողմից:
Նրա խոսքով՝ երջանկության նախարարի խնդիրն է լինելու «պետության, նրա ծրագրերի ու քաղաքականության բոլոր պլանների կոնսոլիդացիան, որպեսզի հասարակությունն ավելի երջանիկ դառնա»:
Կրոնի հանդուրժողականության նախարարը քարոզելու է հավատի հանդուրժողականությունը՝ «որպես էմիրությունների գլխավոր արժեք»: