ՌԴ-ում ձերբակալվել են Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն պլանավորած անձինք
Եկատերինբուրգում ձերբակալված «Իսլամական պետություն» խմբավորման անդամները նախատեսում էին իրականացնել ահաբեկչություն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ուրալում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը 2016 թվականի փետրվարի 7-ին Եկատերինբուրգում ձերբակալել է 7 հոգու: Նրանց թվում Ռուսաստանի Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ են:
Դաշնային ծառայությունում տեղեկացնում են, որ խմբավորումը ղեկավարվել է Թուրքիայից ժամանած ահաբեկչի կողմից: Նախնական տվյալներով, ահաբեկչություն իրականացնելուց հետո հանցագործները նախատեսում էին տեղափոխվել Սիրիա ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով: