 
                        «Ռեալի» ֆուտբոլիստը ՝ «Սևիլիայի» տրանսֆերային թիրախում
 
                                    «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը հայտնվել է «Սևիլիայի» տրանսֆերային թիրախում:
Անդալուզական ակումբն արդեն առաջարկով դիմել է մադրիդյան ակումբին: Մադրիդցիների պատասխանի մասին դեռևս տեղեկություններ չկան:
Լուկաս Վասկեսն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        