Լուչանո Սպալետին գլխավորեց «Ռոման»
Իտալացին վերադարձել է Հռոմ 7 տարի անց:
Ավելի վաղ «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Ռուդի Գարսիան: Հինգշաբթի Սպալետիին նկատել էին Հռոմի օդանավակայանում, իսկ հետո «գայլերը» պաշտոնապես հայտարարեցին 56-ամյա մարզչի վերադարձի մասին: Պայմանագրի պայմանների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:
Սպալետին աշխատել է «Ռոմայում» 2005-2009թթ.:
Լուչանոն «գայլերի» հետ հաղթել է Իտալիայի 2 սուպերգավաթ և երկրի սուպերգավաթ:
Սպալետիի վերջին ակումբը եղել է «Զենիթը», որը նա մարզել է 2009-2014թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը