Կանգնեցրեք մազաթափությունը
Բոլորն էլ ցանկանում են գեղեցիկ և ամուր մազեր ունենալ: Սակայն, ցավոք, ժամանակ առ ժամանակ այնպիսի խնդրի առջև եք կանգնում, ինչպիսին մազաթափությունն է: Եթե բժիշկը հաստատել է, որ առողջական ոչ մի խնդիր չունեք, իսկ մազաթափությունը դեռ շարունակվում է, ապա ձեզ ենք առաջարկում հրաշալի միջոց, որը կօգնի պայքարել այս խնդրի դեմ:
Բացի այն, որ պետք է հատուկ վիտամինային կոմպլեքս ընդունել, կարևոր է նաև մազերի դիմակներ պատրաստել: Խորհուրդ ենք տալիս ուշադություն դարձնել takprosto կայքի առաջարկած դիմակի վրա:
Այս դիմակը հրաշալի կերպով պայքարում է մազաթափության դեմ, բացի այդ՝ սնուցում է մազերն ու առողջ տեսք է հաղորդում դրանց:
Անհրաժեշտ է՝
- 1 սրվակ վիտամին B6
- 1 սրվակ վիտամին B12
- 1գ վիտամին C
- 2ճ/գ գերչակի յուղ
- 2ճ/գ մեղր
- 2ճ/գ մազերի բալզամ
Պատրաստման եղանակը
Մի փոքր տաքացրեք մեղրը գոլորշու վրա, ավելացրեք մյուս բոլոր բաղադրիչներն ու խառնեք:
Դիմակը քսեք մազարմատներին, ապա հավասարաչափ տարածեք ամբողջ երկարությամբ: Գլխին հատուկ պոլիէթիլենային գլխարկ դրեք, ապա վրայից սրբիչ փաթաթեք, պահեք 1 ժամ:
Դիմակը հեշտորեն լվացվում է տաք ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը