Լեհաստանը 2016թ. կընդունի առավելագույնը 400 փախստական
ԵՄ երկրների միջև փախստականների բաշխման ծրագրի շրջանակում Լեհաստան կարող է գնալ Վարշավայի կողմից գրանցված 7 հազար անձանցից առավելագույնը 400-ը: Այս մասին ասվում է Լեհաստանի կառավարական հրամանում, որը վերաբերում է 2016 թվականին Լեհաստանում օտարերկրացիների տեղակայման հարցին: Այս մասին հայտնում է РАР-ը:
«2016 թվականին փախստականների ընդունման եվրոպական ծրագրի շրջանակում Լեհաստանում կարող է հայտնվել 400-ից ոչ ավելի մարդ, որոնք գտնվում են Հունաստանում ու Իտալիայում»,- ասվում է հրամանում:
Նշվում է, որ այդ նպատակով ծախսվելու է ավելի քան 2,3 միլիոն եվրո, որից դրամական միջոցներ են հատկացվելու նաև փախստականներին նյութական օգնության տրամադրման համար:
Գումարի մի մասը տրամադրում է Եվրահանձնաժողովը: