Չափազանց արդյունավետ դիմակ մազերի աճի համար
Բոլորը գիտեն, որ ձուն մեծ քանակությամբ ճարպեր և պրոտեիններ է պարունակում, մինչդեռ յոգուրտը հարուստ է լակտոթթուներով և կաթնային ճարպերով: Իրականում, ձվի մեջ պարունակվող պրոտեինը բարձրորակ պրոտեին է, որն անհնար է գտնել որևէ այլ մթերքի մեջ: Healthyfoodstar կայքը ներկայացնում է հրաշալի դիմակ, որը լավագույնս օգնում է վնասված և չոր մազերին:
Այս դիմակն արագացնում է մազերի աճն ու խոնավ է պահում դրանք: Դիմակը նաև հանում է ավելորդ յուղերն ու փափկեցնում է մազերը:
Մեկ այլ հրաշալի բաղադրիչ, որը մտնում է այս դիմակի բաղադրության մեջ, մեղրն է: Այս բաղադրիչը պարունակում է մեծ քանակությամբ սննդարար տարրեր և տարբեր վիտամիններ, օրինակ՝ վիտամին C, K, B1, B2, B6 և E: Մյուս կողմից, բանանը հրաշալի կերպով պայքարում է ճյուղավորված ծայրերի դեմ: Այսպիսով, այս դիմակի բաղադրության մեջ մտնող բոլոր բաղադրիչները հրաշալի կերպով վերականգնում են մազերն ու փափկեցնում են դրանք:
Ձեզ անհրաժեշտ է
• 1 ձու
• 1 բանան
• ½ բաժակ գարեջուր
• 1 ճ/գ մեղր
Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք: Ստացված խյուսը քսեք մազերին, ծածկեք պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով, թողեք մնա 1-2 ժամ:
Ապա սովորականի պես լվացեք մազերը: Խորհուրդ է տրվում այս միջոցն օգտագործել շաբաթը մեկ անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը