«Ռուսական «Սու-24»-ի հետ կատարվածը չի նպաստում ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերի կոնսոլիդացմանը». Սերժ Սարգսյան

Ռուսական «Սու-24» ինքնաթիռի հետ կատարվածը չի նպաստում ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերի կոնսոլիդացմանը: Նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է Interfax-ը:
Սերժ Սարգսյանը նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ում համերաշխ են Ռուսաստանի հետ՝ կապված այդ դեպքի հետ ու կարծում են, որ այն կարող է խանգարել Սիրիայում ճգնաժամի կարգավորմանը ու տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը:
«Թուրքիայի տվյալ քայլը ոչ մի կերպ չի նպաստում միջազգային ջանքերի կոնսոլիդացիային, որն ուղղված է ահաբեկչությանը հակազդելուն, Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը: Մենք՝ որպես Ռուսաստանի դաշնակիցներ, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Մոսկվային՝ կապված այդ դեպքի հետ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031