Ինչո՞ւ է տղամարդը միշտ մեղադրում կնոջը՝ դրախտից վտարվելու համար
– Ինչո՞ւ է տղամարդը միշտ մեղադրում կնոջը՝ դրախտից վտարվելու համար:
– Ադամի և Եվայի պատմությունը պարզ անհնազանդության երևույթ էր: Երբ Աստված հարցնում է Ադամին, թե ինչու՞ կերար արգելված պտուղը, նա պատասխանում է. «Այս կինը, որ տվեցիր ինձ, նա տվեց ինձ ծառի պտղից, և ես կերա» (Ծննդ. 3: 12): Աստված դրա համար պատժեց և Ադամին, և Եվային, որովհետև երկուսն էլ մեղավոր էին: Սա բնական հոգեվիճակ է, որը կարող եք տեսնել ամենուրեք, անգամ մանկապատեզում: Եթե մեկը հանցանքի մեջ է և չի ցանկանում այդ ընդունել, միշտ մատնացույց է անում ուրիշին, որպեսզի արդարանա: Ադամը ցանկանում էր արդարանալ, թե՝ ինքը չէր մեղքի աղբյուրը: Ի վերջո, Ադամն ինքն էր որոշում կայացնողը` ինչ անի, ուտի՞ պտուղը, թե՝ ոչ:
Օրհնությամբ՝ Տ. Սասուն Ծ. վարդապետ Զմրուխտյան
qahana.am



