Նորվեգացի դիտորդներին չի հաջողվել Հայաստանի ԿԸՀ-ից հավատարմագիր ստանալ՝ հանրաքվեի ընթացքին հետևելու համար
«Նորվեգյան հելսինկյան կոմիտե»-ի, «Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի» (EPDE)-ի ներկայացուցիչներին չի թույլատրվել դիտորդական առաքելություն իրականացնել դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում կայանալիք սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Նորվեգյան հելսինկյան կոմիտե»-ի, «Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի» (EPDE)-ի փորձագետ Լենե Վեթելանդը:
Նշենք, որ «Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմ»-ը ստեղծվել է 2012 թվականին Վարշավայում: Այն խթանում է քաղաքացիական դիտորությունը ԵՄ արևելյան գործընեկերության երկրներում, ՌԴ-ում և այլ երկրներում՝ փորձելով աջակցել դեմոկրատական ընտրությունների կայացմանը: Լենե Վեթելանդը 2008 թվականից մանսկացել է Հայատսանի բոլոր ընտրություններին՝ կատարելով դիտորդական առաքելություն: «Դիմել ենք Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին, պարզվեց, որ մենք չենք կարող լինել միջազգային դիտորդ»,- նշեց Լ. Վեթելանդը:
«Թրանփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն էլ տեղեկացրեց, որ այն միջազգային փորձագետներին, ովքեր չեն կարողացել հավատարմագիր ստանալ, իրենք ընդգրկել են իրենց թիմի կազմում՝ որպես հանրային լրագրողների.
««Քաղաքացի դիտորդը» այս անգամ ընդլանված կազմով է հանդես գալու, մենք հանդես ենք գալու ավելի քան 9 հարյուր դիտորդներով, հիմա հստակ թիվը չեմ կարող ասել, մեզ միանում են շատ մարդիկ, պատրաստվում ենք ծածկել Հայաստանի ամբողջ տարածքը: Մեզ հետ են լինեու մեր միջազգային գհործընկեները, որոնց չի հաջողվել հավատարմագիր ստանալ:
Այդ պատճառով մենք նրանց ընդգրկեցինք որպես հանրային լրագրողներ մեր թիմում»,- ասաց նա: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ նշեց, որ իրենք երբեք ուրիշ երկրներում որևէ խոչընդոտի չեն հանդիպել, երբ փորձել են դիտորդական առաքելություն իրականացնել ընտրությունների ժամանակ. «Եթե իշանությունը հրապարակում է, որ ինքը պատրաստ է թափանցիկ, հաշվետու ընտրություններ անցկացնել, պետք է կամք դրսևորի, որ դիտորդական առաքելությունները մեծ քանակով ընդգրկված լինեն»: