Բաժիններ՝

Ինչպես էր մտածում Սթիվ Ջոբսը. օգտագործեք այս 5 կանոնները հաջողության ճանապարհին

Եթե դու սա չես կարդում մակի և այֆոնի վրա, ապա Itunes ծրագրով հաստատ կարողանում ես օգտվել: Այս բոլոր դևայսները մշակել է հանճարեղ Սթիվ Ջոբսը: Վերջին 30 տարիների ընթացքում ամբողջ աշխարհն իր վրա զգաց փոփոխություններ, որոնք նախաձեռնել էր այդ ոչ սովորական մարդը: Ցանկանում ես դառնալ այդպիսին, բայց չես առանձնանում խելքով և հնարամտությա՞մբ: «Think Like Steve Jobs» գրքի հեղինակ Դենիել Սմիթը պատմել է այն մասին, թե ինչպիսի կանոններով էր ապրում և աշխատում Ջոբսը, և պարզ է դառնում, թե ինչու էին աշխատում նրա կանոնները:

Խնձորային օրաբաժին

Գաղափար. Քո կենսակերպն ուղղակիորեն ազդում է ուղեղիդ աշխատանքի վրա:

Փաստ. Ջոբսը մոլուցքային վերաբերմունք ուներ իր առողջության նկատմամբ և հետևում էր «նորաձև» դիետաներին: Նա կարող էր շաբաթներով սնվել միայն հում բանջարեղենով և մրգերով, օրինակ` գազարով կամ խնձորով: Նա ընդհանրապես աշխատում էր սնվել միայն մրգերով և հաճախ էր պահքի մեջ լինում, որպեսզի մտածողության պայծառություն ձեռք բերի: «Նոր դիետայի սկզբում մարդ գտնվում է էյֆորիայի մեջ` կապված նոր նպատակների հետ: Եթե ծրագիրը չի աշխատում, պահանջվում է նոր հույս, որը հաճախ գտնում են նոր ծրագրում, և այդպես շարունակ՝ զսպանակաձև դեպի ներքև»,- ասում է դիետոլոգ Ռիանոն Լամբերտը:

Ջոբսը վերականգնում էր հոգեբանական հավասարակշռությունը` դիետայում հասնելով դրված նպատակներին:

Խորհուրդ. Չնայած մենք խորհուրդ չենք տալիս սնվել միայն մրգերով և պահք պահելով, բայց ըստ «Dialogues in Clinical Neuroscience» ամսագրի տվյալների՝ գոյություն ունի կապ էյֆորիայի և կրեատիվության միջև: Այդ վիճակին հասնելու ամենալավ մեթոդը մարզումն է: Բարձր տրամադրությունը և այն բանի զգացողությունը, որ ամեն ինչ իր տեղում է, կարող է շատ լավ ոգեշնչել արդյունավետ աշխատանքի համար:

Չտրորված ճանապարհներ

Գաղափար. Հոսանքի ուղղությամբ լողալը ծույլերի ընտրությունն է:

Փաստ. Ջոբսը երբեք սովորական չի մտածել: Դրա համար էլ նրա ընկերությունը միշտ եղել և մնում է էլեկտրոնային նորաձևության գագաթին: Օրինակ` Ջոբսի հակվածությունն արևելյան մարզաձևերին սկսվել է յոգայի բումից շատ առաջ: «Յոգայի պրակտիկան նրան դրել է Մեյնսթրիմից այն կողմ, և դա նշանակում է, որ օգնել է մտածել՝ ոչ ինչպես բոլորը: Այդպես նա կարող էր ուղղորդել մտքերը ճիշտ ճանապարհով»,- ասում է Սմիթը:

Խորհուրդ. Ընտրիր մարզման ոչ սովորական ձև, կարդա գրքեր, որոնց մասին չեն խոսում, աշխատիր տեսնել այն, ինչը ոչ ոք չի տեսնում:

Ուղիղ նշանակետին

Գաղափար. Ուղեղի հաջող աշխատանքի համար պահանջվում է լազերի ճշտությամբ ֆոկուսավորում:

Փաստ. «Սթիվ Ջոբսն անհավանական նպատակաուղղված է եղել»,- ասում է Սմիթը: Ըստ «Neuropsychologica» ամսագրի տվյալների, իսկապես կենտրոնանալ հնարավոր է միայն մեկ պրոբլեմի վրա, այնպես որ, Ջոբսը գլխից հանում էր այն ամենը, ինչը դրան չէր վերաբերում: Սակայն նա ստիպված էր դրա համար թանկ վճարել. խոսքը գնում է նրա հարաբերությունների մասին ընտանիքի և ընկերների հետ:

Խորհուրդ. բրիտանացի գիտնականները խորհուրդ են տալիս արդյունավետության բարձրացման համար «քչացնել ծանրաբեռնվածությունը» զգայարանների վրա: Անջատեք հեռախոսը, փակեք ականջները (կարող եք ականջակալներով ցածր երաժշտություն լսել): Սահմանափակելով ազդակների քանակը` դու կարող ես ընտրել՝ ինչն է հիմա ավելի կարևոր: Այո, այո, թվիթերը նույնպես անջատեք:

Նեղ շրջան

Գաղափար. Որպեսզի գաղափարը վերածեք արդյունքի, ավելի քիչ ռեսուրս է անհրաժեշտ, քան Դուք կարծում եք:

Փաստ. «Ջոբսին դուր էին գալիս փոքր թիմերը: Ինչքան քիչ մարդու էր նա ստիպված լինում համոզել, այնքան ավելի արագ էր կարողանում որոշում կայացնել»,- ասում է Սմիթը: Եթե նախագծում լինում էր այնքան մարդ, որ բոլորին հնարավոր չէր լինում հետևել, Ջոբսը կազմացրում էր կոլեկտիվը: Ժամանակակից գիտությունը հաստատում է, որ ոչ մեծ թիմերն ավելի արդյունավետ են աշխատում:

Խորհուրդ. Եթե դու մտնում ես մեծ նախագծային թիմի մեջ, առաջարկիր նախագիծը բաժանել խնդիրների և աշխատել յուրաքանչյուրի վրա առանձին խմբով: «Ոչ մեծ թիմերում շփումը շատ ավելի հեշտ է, և Ջոբսը միշտ գիտեր՝ ում կոնկրետ դիմի, եթե ինչ-որ բան այնպես չի գնում»,- ասում է Սմիթը: Ինֆորմացիայի կանոնավոր փոխանակումը խմբերի միջև թույլ է տալիս ավելի արագ կատարել աշխատանքը:

Համոզմունքի ուժը

Գաղափար. Միտքը ծնվեց, բայց դեռ հարկավոր է համոզել ներդրողին դրա արժեքավորության մեջ:

Փաստ. Ջոբսը խարիզմ ուներ: IT ոլորտի ներկայացուցիչներից ոչ ոք չէր հավաքում ունկնդիրների այդպիսի մեծ լսարան: Նույնիսկ նրա համակարգիչներն են համոզիչ. ամերիկյան գիտնականները հայտնաբերել են, որ մարդիկ ուրիշների մասին եզրահանգումներ են անում` համաձայն նրանց համակարգչի:

Խորհուրդ. Եթե ցանկանում ես լավ հռետոր լինել, հիշիր, որ համոզիչ պատճառաբանությունը բաղկացած է 2 մասից` հաստատող փաստեր և դրական ռեակցիա: Ուսումնասիրիր հարցը մանրամասնորեն, հրամցրու ինֆորմացիան փոքր չափաբաժիններով և միշտ ունեցիր հենակետային փաստեր: Մի՛ մոռացիր ժպիտի մասին և այն մասին, որ ծափահարողների մեջ մեծամասնությունը պետք է լինեն քո ընկերները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս