«2000 տեղամասերի մոտ պետք է հիմնադրվեն Ազատության հրապարակներ». Զարուհի Փոստանջյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով, ՀՀ քաղաքացին շատ լավ գիտակցում է և՛ իրավիճակը, և՛ «իրեն պարտադրված այս հանցավոր հանրաքվեն»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զ. Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ քաղաքացիներից ոմանք չեն գնալու ընտրատեղամաս, քանի որ մերժում են այս գործընթացը, ոմանք ասում են, որ գնալու են և «ոչ» են ասելու:

Հարցին՝ ինչո՞ւ չեք մասնակցում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավքներին, Զ.Փոստանջյանն այսպես պատասխանեց. «Ձեր հարցը սուտ է, ես մասնակցում եմ հանրահավաքներին, բոլոր հանրահավաքներին ես մասնակից եմ: Եթե դուք ինձ չեք տեսել, դա արդեն ձեր խնդիրն է»:

Հարցին՝ եթե «այո»-ն անցնի, ընդդիմությունն ի՞նչ է անելու, կա՞ ինչ-որ միասնական ծրագիր, Զ. Փոստանջյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ ինքն իշխանության կրողն է, ու իրենք պետք է հիմքը հանդիսանան ինքնակառավարման.

«Հրապարակները պետք է գործեն հանապետության բոլոր տարածքներում, երկու հազար տեղամասերի մոտ պետք է հիմնադրվեն Ազատության հարթակ և Ազատության հրապարակ, տապալենք հանրաքվեն ու անցնակցնենք արտահերթ ընտրություններ»:

Կարդացեք նաև

Հարցին էլ, թե մտագհոգիչ չէ՞ ձեզ համար, որ հանրահավաքներին երիտասարդներն այնքան էլ ակտիվ չեն մասնակցում, Զ. Փոստանջյանն այսպես պատասխանեց. «Մտահոգիչ է, որ մենք ունենք մեկ Ազատության հրապարակ, ու մեկ Ազատության հրապարակում հարթակը չեն գրավել երիտասարդները: Պետք է ունենանք բազմահազար երիտասարդներ, որոնք բոլոր հարթակները պետք է գրավեն»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս