 
                        Դեյվիդ Բեքհեմը ճանաչվել է People-ի վարկածով աշխարհի ամենասեքսուալ տղամարդը
 
                                    Նախկին ֆուտբոլիստն առաջ է անցել Ջասթին Թիմբերլեյքից և Ջեյք Ջիլենհոլից:
Ինչպես հաղորդվում է People-ի պաշտոնական կայքում, առաջին տասնյակում Բեքհեմն առաջ է անցել կինոյի և երաժշտական ինդուստրիայի այնպիսի ներկայացուցիչներից, ինչպիսիք են Ջասթին Թիմբերլեյքը, Ռեյդ Սքոթը, Իդրիս Էլբան, Սեմ Յուենը, Ջասթին Թերուն, Չարլի Հանեմը, Ջուսի Սմոլեթը, Ջեյք Ջիլենհոլը և Նիկ Ջոնասը:
«Ես ինձ երբեք չեմ համարել հրապուրիչ և սեքսուալ,- հայտարարել է 40-ամյա Բեքհեմը՝ ավելի ուշ գրելով Ինստագրամում,- Միշտ ամոթի զգացում եմ ունենում՝ ստանալով նման պարգևներ: Չնայած գիտեմ, որ մայրս երջանիկ կլինի: Իսկ երեխաները կծիծաղեն, որովհետև գիտեն, թե առավոտներն ինչ տեսք է ունենում իրենց հայրը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        