 
                        «Բեշիկթաշը» բանակցել է Օզբիլիզի հետ
 
                                    Թուրքական Fotomac կայքը տեղեկացնում է, որ թուրքական «Բեշիկթաշը» բանակցություններ է անցկացրել Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունները տեղի են ունեցել Մոսկվայում Եվրոպայի լիգայի «Լոկոմոտիվ» – «Բեշիկթաշ» խաղից առաջ:
Այն դեպքում, եթե Օզբիլիզը տեղափոխվի «Բեշիկթաշ», տրանսֆերը կկազմի 3,5 մլն եվրո:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        