Բաժիններ՝

Լևոն Զուրաբյանը կոչ արեց հարգել համայնքների բնակիչների կամքը

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում անցկացվել էին տեղական հանրաքվեներ՝ մի շարք համայնքների միավորման հարցով:

Նախքան քվեարկությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ օրինագիծը ներկայացված էր Սահմանադրության խախտումով, կցված չէին հանրաքվեի արդյունքները: Նա կոչ արեց քվեարկելուց առաջ ուշադիր լինել արդյունքների նկատմամբ, որ բնակչությունը, համայքները դեմ են քվեարկել այս խոշորացմանը: Զուրաբյանը կոչ արեց հարգել համայնքների բնակիչների, ժողովրդի կամքը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ հանրաքվեի արդյունքները պարտադիր չէր, որ լիներ նախագծի հետ և միայն պատգամավոի խնդրանքով են այսօր ներկայացրել:
Նախագիծն ընդունվեց 70 կողմ, 14 դեմ, 19 ձեռնպահ հարաբերակցությամբ:

ԱԺ-ն վավերացրեց նաև երեկ քննարկված միջազգային համաձայնագրերը, այդ թվում՝ 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում ստորագրված «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիրը, ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի հունվարի 21-ին և 2014 թվականի հունիսի 11-ին ստորագրված «ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագրում (հատուկ գործողություններ) փոփոխություն կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը, 2012 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պահպանության փոխադարձ ապահովման մասին» 2004 թվականի հունիսի 18-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, 2001 թվականի ապրիլի 3-ին Փարիզում ստորագրված «Խաղողի և գինու միջազգային կազմակերպություն հիմնադրելու մասին» համաձայնագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս