Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգնել ՌԴ-ին «Իսլամական պետության» դեմ պայքարում. Բակո Սահակյան
Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել Սիրիայում ՌԴ-ի ռազմատիեզերական ուժերի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների համար։
regnum.ru-ի փոխանցմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ռուսաստանում Արցախի օրերին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»,- հայտարարել է պետության ղեկավարը՝ հղում անելով Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարի պատմությանը։
«Երբ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործվի, Լեռնային Ղարաբաղը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել տվյալ ենթակառուցվածքի օգտագործման հարցը»,-ասել է Բակո Սահակյանը:
Արցախի նախագահը հստակեցրել է, որ օդանավակայանը կհամալրվի ժամանակակից տեխնիկայով, որն անհրաժեշտ է բարձրտեխնոլոգիական ավիացիայի պահանջները բավարարելու համար։
«Օդանավակայանի պատրաստումը պայմանավորված է միայն հումանիտար նպատակներով»,-նշել է նախագահ Սահակյանը՝ հավելելով, որ Ստեփանակերտի օդանավակայանն իր գործառույթներով չի զիջելու միջազգային օդանավակայաններին, օրինակ՝ մոսկովյան «Շերեմետևոյին» կամ երևանյան «Զվարթնոցին»։