Սոչիի փողոցներն անանցանելի են դարձել
Սոչիում հայտարարվել է փոթորկի նախազգուշացում անձրևների, փոթորկի ու ձնախառն անձրևի պատճառով, ասվում է Սոչիի ադմինիստրացիայի կայքում:
«Նոյեմբերի 12-ի գիշերվանից մինչև նոյեմբերի 13-ի օրվա ավարտը Սոչի քաղաքի տարածքում սպասվում է ուժեղ անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ՝ ջրհեղեղ, լեռներում՝ թաց ձյուն: Հնարավոր է գետի ջրերի բարձրացում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քաղաքային իշխանությունները կոչ են անում զերծ մնալ ավտոտրանսպորտով ուղևորություններից՝ կապված եղանակային պայմանների վատացման հետ: