Բաժիններ՝

ԵՆԲ-ն 10 մլն եվրոյի վարկ կտրամադրի՝ Հայաստանի և Վրաստանի միջև էներգամատակարարման պահուստային գիծ կառուցելու համար

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը ներկայացրեց ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015 թ. մարտի 16-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագիրը:

Ըստ փոխնախարարի՝ պայմանագրի շրջանակում ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով բանկը Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո գումարի չափով վարկ: Նախատեսվում է կառուցել էլեկտրաէներգիայի վաճառքի և պահուստային էներգամատակարարման նոր հաղորդման գիծ Հայաստանի և Վրաստանի միջև` բարձր լարման հաստատուն հոսանքի ներդիրով կայանի կառուցման միջոցով: Դրա սկզբնական հզորությունը կազմելու է 350 մվտ՝ մինչև 1050 մվտ ընդլայնելու հնարավորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս