Կառավարությունը դիմելու է ԱԺ-ին՝ արտահերթ նիստ գումարելու առաջարկով

ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին կառաջարկի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի ավարտից ամիջապես հետո գումարել արտահերթ նիստ: Օրակարգում ներառված է երկու հարց:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ նոյեմբերի 10-ից ընթանում է արտահերթ նիստ, և կառավարությունն առաջարկում է  նիստի ավարտից անմիջապես հետո գումարել ևս մեկ արտահերթ նիստ: Ըստ նրա՝ օրակարգում ընդգրկված երկու հարցերն էլ սկզբունքորեն վերաբերում են բիզնեսի համար իրավիճակի հեշտացմանը:

 

Տեսանյութեր

Լրահոս