Անհրաժեշտության դեպքում հուղարկավորության համար կտրամադրվեն սգո պարագաներ և կապահովվեն տրանսպորտային միջոցներով
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 50.000.0 հազար ՀՀ դրամ՝ 2015թ. նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի մարզում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Կառավարության որոշման համաձայն՝ այդ գումարից յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կհատկացվի 1.500.0 հազար դրամ, ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700.0 հազարական դրամ, ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500.0 հազարական դրամ:
Անհրաժեշտության դեպքում հուղարկավորության համար կտրամադրվեն սգո պարագաներ և կապահովվեն տրանսպորտային միջոցներով, ըստ պահանջի կապահովվեն ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող անձանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն՝ հոգալով տեղափոխման ծախսերը: