Հովիվները բքի պատճառով մնացել են «Սաղի ու մումուխան յայլի արանքի» կոչվող ձորակում
Նոյեմբերի 12-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզում 4 հովիվ 600 գլուխ մանր եղջերավոր անասունի հետ միասին գտնվում են Ամասիա գյուղի մոտակա սարում և բքի պատճառով չեն կարողանում մոտենալ հարակից բնակավայր. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացիները մնացել են «Սաղի ու մումուխան յայլի արանքի» կոչվող ձորակում:
Հրշեջ-փրկարարները Է. և Ս. Ա.-ներին տեղափոխել են փրկարարական ավտոմեքենա մինչ հարազատների ժամանումը: