Հանրապետությունում անանցանելի ու դժվարանցանելի ճանապարներ կան
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Անանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Ձյուն է տեղում Շիրակի մարզի Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: