Իշխանական վերնախավն արդեն «աշխատանքի բաժանում» է իրականացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիում սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ թվով այո-ներ ապահովելու նպատակով տեղի իշխանական վերնախավն արդեն «աշխատանքի բաժանում» է իրականացրել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեղամասերը հիմնականում բաժանվել են գյումրեցի պատգամավորների «միջև», և հենց նրանք պետք է ապահովեն անհրաժեշտ թվով այո-ները։ Պատգամավորներն էլ առանձնակի եռանդով «լծվել են աշխատանքի», քանի որ նրանց բաց տեքստով ասվել է, որ իրենց ապագա ճակատագիրը կախված է հանրաքվեի արդյունքներից։

«Բաժանումների» արդյունքում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին շատ քիչ տարածք է բաժին հասել, ինչի արդյունքում տեղի իշխանական վերնախավի շրջանում արդեն իսկ լուրեր են շրջանառվում այն մասին, որ նա եկող տարվա սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում չի լինի իշխանության թեկնածուն։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ևս երկու տեղամաս է «բաժին հասել», որ պարապ չմնա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս