«Նրան սպասել են հյուրանոցում». Լևոն Մութաֆյանի ընկերը՝ առեղծվածային մահվան մասին. aravot.am
aravot.am-ի փոխանցմամբ՝ թատերագետ Լեւոն Մութաֆյանի մահը նրա մանկության ընկեր, դրամատուրգ Սամվել Խալաթյանի համար առեղծվածային է: «Մենք գրեթե ծանոթանալու օրից մտերմություն ենք արել: Ինձ համար շատ տարօրինակ է նրա մահը: Նախ` որ նա այն մարդը չէր, որ ինքնասպանության փորձ կատարեր՝ թունավորում կամ այլ բան: Լեւոն Մութաֆյանի տունը նշված հյուրանոցից, որտեղ նրա դին են գտել, 300մ հեռավորության վրա է, այսինքն, հազիվ մի կանգառ այն կողմ: Ինչո՞ւ նա պետք է ցնցուղ ընդունելու համար մտներ հյուրանոց»:
Հարցին, թե ովքեր էին այդ ահարկու մարդիկ ու ինչ հարցեր ունեին, պարոն Խալաթյանը չցանկացավ անուններ նշել, մանրամասներ ներկայացնել. «Շատ դետեկտիվային բան կա այս պատմության մեջ, ինձ թվում է, որ եթե երկրորդ մարդ է եղել նրա հետ, ապա նրան սպասել են հյուրանոցում…»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: