Մերիլին Մոնրոյի դիմանկարը վաճառվել է 36 մլն դոլարով
Հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյին պատկերող ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի աշխատանքը վաճառվել է Նյու Յորքի Christie’s աճուրդում, ասվում է աճուրդի տան կայքում:
«Չորս Մերիլինները» կտավը վաճառվել է 36 մլն դոլարով:
Աճուրդում վաճառվել է նաև Լուիս Բուրժուայի «Սարդը» քանդակը՝ 28,2 մլն դոլարով, Լյուսիեն Ֆրեյդի «Բրիգադիր» կտավը՝ 34,8 մլն դոլարով: