Տնական սկրաբ՝ շուրթերի համար
Ձմռանը շուրթերը չորանում են, թեփոտվում և կարմրում: Շրթունքներին բնական նրբությունը վերադարձնելու համար փորձեք տնական սկրաբ պատրաստել: Սկրաբը, որը պատրաստված է պարզ մթերքներից, ոչ միայն հոգ է տանում ձեր շուրթերի մասին, խոնավեցնում և սնուցում, այլև հաճելի համ է հաղորդում:
Սկրաբի բաղադրատոմսը
- 1թ/գ շագանակագույն շաքար
- 1թ/գ սպիտակ շաքար
- 1թ/գ մեղր
- 5թ/գ ձիթապտղի յուղ:
Բոլոր բաղադրիչները խառնեք տարայի մեջ: Խառնուրդը լցրեք քսուքների համար նախատեսված տարայի մեջ:
Ստացված խառնուրդը շրթներկի նման քսեք շրթունքներին, մերսեք 20-30 վայրկյան, ապա մաշկը սրբեք անձեռոցիկով և կունենաք նուրբ, հարթ և փափուկ շուրթեր: Գործողությունը պետք է կատարել ամեն օր:
Շագանակագույն շաքարն ունի հակաբակտերիալ ազդեցություն և պարունակում է վիտամին B: Սպիտակ շաքարը պարունակում է գլիկոլաթթու, որն ունի խոնավեցնող հատկանիշներ: Մեղրը վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների բնական աղբյուր է, որը պահպանում է մաշկի խոնավությունը: Ձիթապտղի յուղը վիտամինների, հանքանյութերի և պրոտեինների բնական աղբյուր է, որը հարթեցնում է մաշկն ու վերականգնում այն:
Պարտադիր չէ օգտագործել երկու տեսակի շաքարները, կարող եք ընտրել մեկը, որն այդ պահին ունեք ձեր տանը: Շագանակագույն շաքարն ավելի մանր է և փափուկ, իսկ սպիտակ շաքարի բյուրեղներն ավելի խոշոր են ու չոր:
Երկու շաքարներն էլ ունեն գրեթե նույն օգտակար հատկանիշները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը