Բաժիններ՝

Մոսկվայում սկանդալային նկարիչն այրել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շենքի դուռը

Ռուս սկանդալային նկարիչ Պյոտր Պավլենսկին հրապարակել է Մոսկվայի կենտրոնում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շենքի դուռը հրկիզելու տեսանյութը:

Կադրերում երևում է, թե ինչպես է Պավլենսկին կեցվածք ընդունում Լուբյանկայում Անվտանգության դաշնային ծառայության շենքի մուտքի մոտ, իսկ նրա հետևում երևում է այրվող դուռը, հայտնում է korrespondent.net-ը:

Дождь հեռուստաալիքի լրագրող Վլադիմիր Ռոմենսկու խոսքով, ով ներկա է եղել դեպքի վայրում, այս գիշեր՝ ժ. 2:00-ի սահմաններում, Պավլենսկին մուտքի դռան վրա դյուրավառ հեղուկ է լցրել ու այրել:
Դեպքի վայրում հայտնված ոստիկանը ձերբակալել է ինչպես սկանդալային արվեստագետին, այնպես էլ Дождь-ի լրագրողին:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ լրագրողին ազատ են արձակել վկայություններ տալուց հետո:

Ինչպես պատմել է նկարչի կինը՝ Օքսանա Շալիգինան, դա եղել է ծրագրված ներկայացում:
«Եղել է Լուբյանկայում Անվտանգության դաշնային ծառայության շենքի գլխավոր մուտքի դռան այրման ակցիա: Դա է ողջ իմաստը: Ձերբակալվել են Պյոտրն ու երկու լրագրող»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս