Charlie Hebdo-ն ծաղրանկարներ է հրապարակել կործանված А321-ի վերաբերյալ
Ֆրանսիացի հայտնի երգիծական Charlie Hebdo ամսագիրը իր էջերում զետեղել է երկու ծաղրանկար, որոնք առնչվում են Եգիպտոսում կործանված ռուսական А321 ինքնաթիռին, հայտնում է RIA Novosti-ն:
Առաջին ծաղրանկարում պատկերված է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մի ահաբեկիչ, ով բռնել է գլուխը: Ծաղրանկարին կից կա նաև մակագրություն, որի բովանդակությունը հետևյալն է. «Ռուսական ավիացիան ուժեղացնում է ռմբակոծումը»:
Երկրորդ ծաղրանկարի վրա պատկերված է գանգ՝ արևապաշտպան ակնոցով, իսկ նրա հետևում կործանված ինքնաթիռն է: Ծաղրանկարի վրայի գանգը հայտարարում է, որ պետք է թռչեր Air Cocaine-ի չվերթով:
Տվյալ դեպքում ամսագիրը հիշեցնում է ֆրանսիական ինքնաթիռի հետ կապված սկանդալային պատմությունը, որտեղ հայտնաբերվել էր ավելի քան 600 կգ կոկաին: