Բաժիններ՝

Հարձակում՝ Ագաթանգեղոսի փողոցում գտնվող մարզադաշտում

Հոկտեմբերի 28-ին, ժամը 3.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ագաթանգեղոսի փողոցում գտնվող մարզադաշտում հարձակում է կատարվել:

Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 5.30-ին, 1964 թ ծնված Հովհաննես Հ.-ն /մարզական միության պահակ/ հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 3-ին, պահակատանը, վիճաբանության ժամանակ, իր ծանոթ Գրավիկը ձեռքերով, ոտքերով և մոխրամանով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ պահակատանը, վիճաբանության ժամանակ, Հովհաննես Հ.-ն կացնով սպանության սպառնալիքներ է տվել 1973 թ. ծնված Գրավիկ Շ.-ին, ով էլ պահակատան սեղանին դրված իրերով հարվածել է Հովհաննես Հ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս