 
                        Արա Բուդաղյանի կալանքի հարցով կդիմեն ՄԻԵԴ
 
                                    Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով կալանավորված Արա Բուդաղյանի կալանավորման հարցով բողոք կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով՝ բողոքարկվել է նաև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով երկարացվել է Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը:
Նշենք, որ Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք անձի: Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակվել էին մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        