Եգիպտոսում ռուսական ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. ԶԼՄ-ներ

Sky News Arabia հեռուստաալիքը, հղում կատարելով իր աղբյուրի տեղեկություններին, հայտնել է այն մասին, որ Եգիպտոսում, ենթադրաբար, կործանվել է ռուսական ուղևորատար ինքնաթիռ: Հաղորդվում է, որ ինքնաթիռում եղել է 212 մարդ, մեծ մասը՝ Ռուսաստանի քաղաքացիներ:

Ինքնաթիռն այսօր առավոտյան դուրս էր եկել զբոսաշրջային Շարմ-էլ- Շեյխ քաղաքից: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել է Կիպրոսի Լառնակայի շրջանում:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե ինքնաթիռը աղետի է ենթարկվել Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական մասում:

Եգիպտոսի դեսպանության հյուպատոսական բաժանմունքը ստուգում է ռուսական ինքնաթիռի մասին տեղեկությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031