Բաժիններ՝

30-ամյա տղամարդն ստացել է դանակի՝ մոտ 20 հարված. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ 30-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:

2015թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 01:00-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի, որովայնի, ստորին վերջույթների և դեմքի կտրած-ծակած բազմաթիվ վերքերով (թվով 20) Սիլիկյան 2-րդ շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, և 30-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի 38-ամյա բնակիչ Հ.Բաղդասրյանը, ով ցուցմունք է տվել տեղի ունեցածի վերաբերյալ։

Ըստ նախնական քննության տվյալների՝ վերջինս 30-ամյա տղամարդուն դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել է իր տանը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս