Բաժիններ՝

Ինչպե՞ս ձերբազատվել ծուլությունից. պատասխանում է Տ. Սմբատ քահանա Սարգսյանը

– Ինչպե՞ս ձերբազատվել ծուլությունից:

– Առանց Աստծու օգնության չեք կարողանա: Եթե մենք ինքնուրույն կարողանայինք հաղթել մեղքը, ապա Քրիստոս ինչու՞ զոհվեց խաչի վրա: Առանց Քրիստոսի օգնության ինչպե՞ս կարող ենք հաղթել մեղքը, և այն էլ՝ ծուլությունը, որ մահացու մեղք է: Սուրբ Հովհաննես Առաքյալն ասում է. «Եթե մեղք գործի մեկը, ունենք բարեխոս առ Աստված՝ Տեր Հիսուս Քրիստոսին՝ Արդարին և Անարատին, և Նա է մեր մեղքերի քավությունը» (տես՝ Ա Հովհ. 1: 7 – 2: 2): Մեզ կեսականորեն՝ հացի և ջրի պես, անհրաժեշտ է Սուրբ Հաղորդությունը Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Եկեղեցին ամեն կիրակի Սուրբ Պատարագ է մատուցում՝ բաշխում է մեր մեջ օրհնված հաց և գինի, որոնք Պատարագի ընթացքում փոխարկվում են Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան: Մասնակցեք Սուրբ Պատարագին և ճաշակեցեք Քրիստոսին, և Նա ուժ և կարողություն կտա Ձեզ հաղթահարելու Ձեր մեղքերը: Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. «Չար սովորությունները հաղթահարվում են բարի սովորություններով»: Ուրեմն չարի փոխարեն բարին կատարեցեք՝ ծուլության փոխարեն՝ աղոթք, ջանք, աշխատանք:

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս