Այսօր նախատեսվում է Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 30-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում եմ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոխնախարար Սուրեն Կարայանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Nekh kazmov5 Nekh kazmov7 Nekh kazmov2 Naxagah3 Naxagah2

«Ազգի» պալատում պատվիրակությունների ղեկավարները հանդիպում են ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Nekh kazmov8 Naxagah1

Հանդիպումից հետո «Նավրուզ» պալատում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների ընդլայնված կազմով խորհրդի նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային շուրջ 30 հարցեր, որոնք առնչվում էին առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև սոցիալական, ֆինանսական, իրավապայմանագրային և հումանիտար ոլորտներում փոխգործակցության խորացմանը: Մասնավորապես, քննարկվել է մինչև 2020 թվականն ընկած ժամանա­կահատվածի համար ԱՊՀ տնտեսական զարգացման Ռազմա­վարու­թյան երրորդ փուլի իրականացման (2016-2020թթ.) միջոցառումների ծրագիրը, որն ուղղված է ԱՊՀ մասնակից երկրների գիտատեխնիկական և կրթական ներուժի իրականացմանը, ենթակառուցվածքային նախագծերի մշակմանը, տնտեսության, էներգետիկայի զարգացմանը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և տրանսպորտային համակարգերի, միջտարածաշրջանային համագործակցության, մրցակցային քաղաքականության և սպառողների շահերի պաշտպանության, գյուղատնտեսության և այլ ոլորտների զարգացմանը:

Nekh kazmov3 Nekh kazmov1

ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները քննարկել են 2011 թ. հոկտեմբերի 18-ին ստորագրված Ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրով նախատեսված քայլերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հաստատվել է 2016 թվականի ընթացքում ԱՊՀ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման ծրագիրը:

ԱՊՀ երկրների վարչապետները հանդիպման արդյունքներով ստորագրել են փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

Որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել մայիսին Ղրղզստանում:

Այսօր նախատեսվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը:

Տեսանյութեր

Լրահոս