Բաժիններ՝

Դիմակ, որը միշտ ձեռքի տակ պետք է լինի

Դեմքի մաշկը սնուցող այս դիմակը տարածված է հիմնականում Թաիլանդում: Դիմակը, իրոք, հրաշքներ է գործում: Օրինակ, եթե երեկոյան երեկույթի եք հրավիրված, իսկ դեմքն ուռած է, կամ մաշկը՝ ոչ այնքան հարթ, ապա այս դիմակը կօգնի ձեզ:

Դիմակը պատրաստելու համար Ձեզ անհրաժեշտ է.

  • Բրինձ
  • Վարսակի փաթիլներ
  • Ընկույզ
  • Բանան
  • Ջուր

Պատրաստման եղանակը

Սրճաղացի մեջ մանրացրեք 50-70 գրամ բրինձ (պետք չէ լվանալ), աղացեք այնքան, մինչև ալյուրանման զանգված ստանաք, ապա դրան ավելացրեք փոքր-ինչ վարսակի փաթիլներ և մեկ ընկույզ, ամբողջը մանրացրեք, ամբողջ խառնուրդը տեղափոխեք ուրիշ տարայի մեջ: Բանանը պետք է վերցնել աչքաչափով, մոտ 3-4սմ չափի բանանի փափուկ կտոր, ավելացրեք ստացված ալյուրին, ապա փոքր-ինչ ջուր լցրեք ամբողջ զանգվածի վրա և լավ խառնեք, մինչև թթվասերի նման զանգված ստանաք: Ստացված խառնուրդը թողեք մնա 10 րոպե:

Կարդացեք նաև

Մինչև դիմակը դնելն անհրաժեշտ է մաքրել դեմքը: Իսկ դա կարող եք անել հետևյալ կերպ. երիցուկը եռացրեք, 7-10 րոպե դեմքը պահեք երիցուկի գոլորշու վրա և հետո մաքրեք սկրաբով: Մաքրելուց հետո դիմակը քսեք դեմքին և թողեք մնա 20-25 րոպե: Վերջում դեմքը լվացեք եռացրած ու մի փոքր սառեցրած, ապա՝ սառը ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս