ԵՏՄ-ի առաջին օգուտը
Համաշխարհային բանկը հրապարակել է գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը գնահատող Doing Business 2016 զեկույցը, որում Հայաստանը առաջադիմել է 3 հորիզոնականով՝ 35-րդ տեղից բարձրացել է 38-րդ տեղը 189 երկրների շարքում։
Ի՞նչ կապ ունի սա ԵՏՄ-ի հետ։ Որքան էլ զարմանալի թվա՝ ամենաուղղակի։ Հայաստանի դիրքը Doing Business-ում բարելաված փոփոխություններից մեկն առնչվում է հենց ԵՏՄ-ին մեր անդամակցությանը։ «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Արդյունքում ներկրման համար պահանջվող ժամանակը 50 ժամից նվազել է՝ մոտավորապես կազմելով 3 ժամ: Այս ցուցիչով երկիրը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդում»:
Որքանո՞վ են զգացել ՌԴ-ի հետ աշխատող մեր գործարարները այս դրական տեղաշարժը, դժվար է ասել։ Սակայն այն, որ ԵՏՄ-ին մեր անդամակցությունը որոշակիորեն նպաստել է Doing Business-ում Հայաստանի դիրքի բարելավմանը, փաստ է։ Կարելի է ասել՝ սա ԵՏՄ-ի առաջին փաստարկված օգուտն է։
Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում