Քարաթափումներ
Հոկտեմբերի 27-ին, ժամը 22.40-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 57-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
«Թումանյանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցներն իրականացնում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Ժամը 02.00-ի դրությամբ «Թումանյանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցներն ամբողջությամբ մաքրել են ավտոճանապարհը:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Լուսակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում` ճանապարհը դարձնելով դժվարանցանելի:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 09.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Խաչիկ-Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Խաչիկ-Արենի ավտոճանապարհի 12-րդ կմ-ում հարակից ժայռից պեկվել է 4 քարաբեկոր:
Փրկարարները ճանապարհի երթևեկելի մասից հեռացրել են բեկորները:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 09.14-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան մարզադաշտի մոտակայքում՝ ճամփեզրի արգելապատնեշից, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհին առաջացել է խցանում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել ճամփեզրի արգելապատնեշից վերև գտնվող սարալանջից:
Հրշեջ-փրկարարները ավտոճանապարհի երթևեկելի հատվածից քարերը (20×10սմ.) տեղափոխել են անվտանգ տարածք: