Թուրքիայում ադրբեջանցի թմրավաճառներ են ազատազրկվել
Թուրքիայի Էրզրում նահանգում կայացել է Ադրբեջանի երկու քաղաքացիների դատը, ովքեր ձերբակալվել էին Ստամբուլ 12,6 կիլոգրամ հերոին տեղափոխելու փորձի ժամանակ, հայտնում է haqqin.az-ը:
Տեղեկության համաձայն՝ Ադրբեջանի քաղաքացիներ Թյուքեզբան Շ-ն ու Օրհան Գուլիևը փորձել են տեղափոխել Վանի նահանգում ձեռք բերված հերոինը՝ այն թաքցնելով ավտոմեքենայում:
Դատարանի որոշմամբ՝ Օրհան Գուլիևը դատապարտվել է 15 տարվա, Թյուքեզբան Շ-ն՝ 7,5 տարվա ազատազրկման: