Պատգամավորները պահանջեցին նիստը սկսելուց առաջ հարգել հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ նիստի ժամանակ պատգամավորների գրանցումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը միանգամից հայտարարեց, որ շարունակում են քննարկել երեկ ընդհատված հարցը, սակայն պատգամավորները պահանջեցին հարգել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը, հետո անցնել օրակարգին:

Գ.Սահակյանը փորձեց արդարանալ, թե դա խախտում է, բայց այնուամենայնիվ տեղի տվեց. «Ես, իհարկե, ամենաշահագրգիռն եմ, բայց 27-ի համար մենք արարողություն կատարել ենք: Եթե ցանկություն կա, մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զոհերի հիշատակը»:

Պատգամավորները հոտնկայս հարգեցին զոհված քաղաքական գործիչների հիշատակը:

Տեսանյութեր

Լրահոս