Ստամբուլում հայտնի քուրդ երգչին սպանել են բեմի վրա
Թուրքիայում հայտնի քուրդ երգիչ Սելիմ Սերհեդը սպանվել է հենց բեմի վրա՝ քրդական երգ կատարելու համար:
Այս մասին հայտնում է թուրքական Haberler կայքը՝ հղում կատարելով թուրք հայտնի երգիչ Օնուր Աքային Twitter-յան գրությանը:
Վերջինս հայտնել է, որ երիտասարդ երգիչն անհայտ անձանց կողմից դանակի հարվածներ է ստացել հենց բեմի վրա երգելիս:
Սպանությունը տեղի է ունեցել Ստամբուլի Ավչելար թաղամասի ակումբներից մեկում:
Սելիմ Սերհեդն ուներ 3 երեխա: Նա հայտնի էր խաղաղությանը նվիրված իր երգերով: