Բաժիններ՝

Բացառիկ կադրեր. ինչպես են Իրաքում ԱՄՆ զինվորականները ԴԱԻՇ-ի գերությունից ազատում տասնյակ պատանդների

Համացանցում հայտնվել է Իրաքում՝ Խավիջա քաղաքի մոտ, ԴԱԻՇ-ի դեմ իրականացված ԱՄՆ-ի ցամաքային օպերացիայի տեսագրությունը:

Տեսագրությունը հրապարակել են Իրաքի Քրդստանի իշխանությունները:
Կադրերից երևում է, թե ինչպես են ԱՄՆ-ի ու Իրաքի զինվորականները մահից փրկում են տասնյակ պատանդների, որոնց գերի էին վերցրել ԴԱԻՇ-ի զինյալները:

Օպերացիան սկսվել էր այն բանից հետո, երբ վերջիններիս հայտնի էր դարձել այն մասին, որ զինյալները պատրաստվում են «անխուսափելի մահապատժի ենթարկել» պատանդներին:

Ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի զինծառայողներից մեկը, ով ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Պենտագոնի տվյալով՝ ԴԱԻՇ-ի 5 զինյալ պատանդ էր վերցվել, մի քանի իսլամիստ սպանվել էր:

Ինչպես հայտնել էին ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, ազատ է արձակվել շուրջ 70 պատանդ: Նրանց թվում են սուննի արաբներ, Իրաքի անվտանգության ծառայության մոտ 20 աշխատակից ու ԴԱԻՇ-ի մի քանի զինյալ, ում գրոհայինները կասկածել էին լրտեսության մեջ:

Տեսանյութը  նկարահանվել է օպերացիայի մասնակիցներից մեկի սաղավարտին ամրացված տեսախցիկով:
Օպերացիան իրականացվել է հոկտեմբերի 22-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս