Քիմ Քարդաշյանը գիշերազգեստներով երեկույթ է կազմակերպել՝ ի պատիվ իր չծնված որդու
Քիմ Քարդաշյանը գիշերազգեստներով ընտանեկան երեկույթ է հրավիրել ի պատիվ դեռ չծնված երեխայի: Միջոցառամանը ներկա են եղել Քիմի մտերիմները, այդ թվում՝ Քորթնի ու Քլոե Քարդաշյանները, Քայլի ու Քենդալ Ջեններները ու մայրը՝ Քրիս Ջենները, գրում է The Daily Mail-ը:
Ավանդական baby shower-ի հյուրերը հագել են գծավոր գիշերազգեստ:
Նրանք Քիմին նվերներ են հանձնել ու միասին լուսանկարվել են, որոնց մի մասն արդեն հայտնվել է համացանցում:
Հիշեցնենք, որ Քիմի երկրորդ հղիության մասին հայտնի դարձավ մայիսին, նրա տղան լույս աշխարհ է գալու դեկտեմբերին: