«Ժամանակն է վերադառնալ Հայաստան». Արա Աբրահամյան. «Ազատություն»

Քաղաքական դաշտ մտնելու մտադրության մասին հայտնած ռուսաստանաբնակ գործարար Արա Աբրահամյանը Մոսկվայում բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին

«Ազատություն».- Պարոն Աբրահամյան, ինչո՞ւ որոշեցիք մտնել հայաստանյան քաղաքական դաշտ։

Աբրահամյան.- Դա բավականին երկար պատմություն է, փորձեմ շատ կարճ ասել։ Այսօր ժամանակն է վերադառնալ Հայաստան, երբեք Հայաստանը իմ մտքից դուրս չի եկել։ Երբ որ ես այստեղ բավականին լավ կացության մեջ եմ, ոչ մի խնդիր չունեմ, բավականին մեծ հաջողությունների եմ հասել, ֆինանսական վիճակը լավ է, գիտեմ, որ Հայաստանում կան խնդիրներ, դա չի թողնում իմ խիղճը հանգիստ լինի։

«Ազատություն».- Կոնկրետ տնտեսական ծրագրե՞ր ունեք։

Աբրահամյան.- Իհարկե, ունենք։ Ոչ միայն ունենք կոնկրետ տնտեսական ծրագրեր, այլ ես հենց հիմա աշխատում եմ, ես մի քանի անգամ այդ տնտեսական ծրագրերի սկիզբը արդեն դրել եմ և քայլեր արել եմ։

«Ազատություն».- Ձեր մասին շատ լեգենդներ կան, հատկապես ռուսաստանաբնակ հայերի շրջանում շատ են խոսում Ձեր հարստության, կապերի մասին։ Քանի որ Դուք հայտ եք ներկայացրել հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու, կարո՞ղ եք հրապարակավ ասել՝ ինչո՞վ է զբաղվում Արա Աբրահամյան բիզնեսմենը։

Աբրահամյան.- Ռուսաստանում մենք զբաղվում ենք ներդրումներով, արդյունաբերությամբ և շինարարությամբ, դա է հիմնականը, նոր տեխնոլոգիաներ, գիտություն, մեծ ներդրումներ ունենք գիտության մեջ։

«Ազատություն».- Դուք իսկապե՞ս մտերիմ եք Ռուսաստանի ղեկավարության հետ։

Աբրահամյան.- Ես ոչ միայն Ռուսաստանի ղեկավարության հետ եմ մտերիմ, ես տարբեր երկրների ղեկավարների հետ աշխատում եմ։ Ես կուզենայի, որ դուք ինքներդ փորձեիք վերլուծել. Ես երկու ընկերություն ունեմ՝ «Согласие» և «Свобода», «Свобода»-ն իրավաբանական ընկերություն է, աշխատում է միջազգային արենայում, «Согласие»-ն ինվեստիցիոն ընկերություն է, որ աշխատում է և՛ արդյունաբերության մեջ, և՛ տարբեր ուղղություններով՝ շինարարություն, այնտեղ, որտեղ շահավետ է, նավթային արդյունաբերություն, քիմիա… Ես այսքան տարի աշխատել եմ, երբեք չի եղել մի դեպք, 93 թվականից մինչև էսօր՝ 22 տարի, որ մի խնդիր առաջացած լինի։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս